‘«ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երևույթը դատապարտելու հեռանկարից. մամուլ’

1495

«Երեկ գործող ռեժիմը որոշեց և՛ գլխից ազատվել, և՛ գլխացավանքից: Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանն ու Զուրաբյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով իրենց զրույցի ապօրինի գաղտնալսման ու սոցցանցերում տեղադրման կապակցությամբ քրեական գործ հարուցել և մեղավորներին պատժել, youtube սոցիալական կայքից այդ ձայնագրությունն իսպառ անհետացավ:

Այլ կերպ ասած, երբ պարզ դարձավ՝ կատարվածի առթիվ քրգործ հարուցելու վտանգ է ստեղծվում, սադրանքի հեղինակները միանգամից մկան նման ծակը մտան՝ փորձելով վերացնել ապացույցները: Թեև, ինչպես Ռոբերտ Քոչարյանը կասեր, այս գործը նույնիսկ «ուչաստկովին» կարող է բացահայտել, այնուամենայնիվ, այս կերպ «ժուչոկագետ» իրավապահները փորձում են փախչել երևույթը դատապարտելու անցանկալի հեռանկարից:

Կեցցե՛ արդարությունը, որը պատսպարվել է մի քանիսի գրպանում»,- գրում է «Ժողովուրդը»

Նախորդ հոդվածը‘Ի՞նչ բարոյական կերպար կբացահայտվեր, եթե գաղտնալսեին Հրայր Թովմասյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վերջին օրերին երևանցիներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է «ատկատը». մամուլ’