«Ի՛սկը ծաղրածու է»․ Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդը՝ Սաակաշվիլիի մասին

595

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն համոզված է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում չի գտնվում։

«Կրկնում եմ, Միխեիլ Սաակաշվիլին Բաթումիում չէ, նրա տեսագրությունը Վրաստանում չի արվել։ Նա ծաղրածու է»,- ասել է Կոբախիձեն։

Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին Facebook-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որում հայտարարում է, որ ինքը Բաթումիում է։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ութամյա բացակայությունից հետո վերադառնում է հայրենիք՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար, որոնք մեկնարկում են հոկտեմբերի 2-ին։

Նախկին նախագահի նկատմամբ Վրաստանում հետախուզում է հայտարարված։ Նրա դեմ 13 քրեական գործ կա հարուցված։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըCNN-ին տված հարցազրույցում Լուկաշենկոն հրաժարվել է խոսել Տիխանովսկայայի մասին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 934 նոր դեպք, 20 մահ