‘Ի՞նչ եղանակով է պատժում խաղացողներին «Լեյպցիգ»-ի մարզիչը ‘

1449

«Լեյպցիգ»-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հետաքրքիր մեթոդ է մշակել թիմի ֆուտբոլիստներին պատժելու համար: Մասնագետի կարծիքով՝ գումարի տեսքով տուգանքներն այդքան էլ արդյունավետ չեն:

Ռանգնիկն ակումբի մարզաբազայում «պատժի անիվ» է պատրաստել, որի վրա գրել է տարբեր պատժի տեսակներ: Ընտրությունը կատարվում է պատահականության սկզբունքով:

Պատժի տարբերակներից են՝ ակումբի խանութում աշխատելը, մարզադաշտ այցելած հյուրերի համար գիդ աշխատելն, անձնակազմի համար նվերներ գնելը և այլն: Նշվում է, որ ամենից դաժան պատիժը դա ազատ ժամանակից զրկումն է: Այդ դեպքում խաղացողն իր ամբողջ ժամանակը տրամադրում է ակումբի աշխատանքներին:

«Մարզիչ դառնալուց հետո որոշակի բաներ եմ փոխել ակումբում: Հիմա մենք ունենք սնվելու առանձին ժամեր: Բացի այդ խաղացողներին արգելվել է հեռախոսների և պլանշետների օգտագործումը: Սեղանի շուրջ բոլորը գիտեն իրենց տեղերը և բոլորն անպայման խոսում են, կամ անգլերեն, կամ գերմաներեն»,- Ռաբգնիկի խոսքերն է մեջբերում Bild-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի է «Ռեալ»-ի օգոստոս ամսվա լավագույն խաղացողը’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմ»-ը լուրջ կորուստներով է մոտենում «Լիվերպուլ»-ի դեմ խաղին’