‘
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են հետևել Չեչնիայում սեռական փոքրամասնությունների հետ կապված իրադրությանը:
«Պարոն Պուտինը հավաստիացրել է, որ միջոցներ ձեռք կառնի Չեչնիայում գեյերին հալածելու դեմ»,- ասել է Մակրոնը Փարիզում Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում:
Պուտինը, սակայն ասուլիսում ելույթ ունենալիս այդ թեմային չի անդրադարձել, այլ նշել է, որ ինքը և Ֆրանսիայի նախագահը բանակցություններում խոսել են երկկողմ հարաբերությունների և միջազգային հիմնահարցերի մասին:
Պուտինի և Մակրոնի առաջին հանդիպումը կայացել է Վերսալում, քաղաքական գործիչները քննարկել են նաև իրավիճակները Սիրիայում և Ուկրաինայում:
Փոխանցում է BBC-ն:
‘