‘
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակից: Բալոտելլին «Լիվերպուլ» է տեղափոխվել ամռանը, սակայն մինչև հիմա չի կարողանում հարմարվել անգլիական թիմի խաղաոճին:
««Լիվերպուլը» տարբերվում է մյուս թիմերից, քանի որ Բրենդան Ռոջերսի փիլիսոփայությունը չի ենթադրում, որ տասը ֆուտբոլիստներ պետք է վազեն, իսկ մեկ սուպերաստղ դա չպետք է անի: Մարիոն կարող է բեկել խաղի ընթացքը երկու-երեք րոպեի ընթացքում, բայց դրա համար նա պետք է հարմարվի թիմակիցներին, իսկ թիմակիցները` Մարիոյին:
Երկուշաբթի օրը հանդիպել եմ նրա հետ և ասել եմ. «Դու երկարաժամկետ պայմանագիր ունես, իսկ ես չեմ պատրասվում քեզ դուրս բերել այստեղից: Կա՛մ դու «Լիվերպուլից» կհեռանաս 60-70 մլն եվրոյի դիմաց, կա՛մ կմեռնես հենց այնտեղ»:
Ես առաջին անգամ էի իմ հաճախորդ ֆուտբոլիստի հետ նման խոսակցություն ունենում: Ես տեսնում եմ, որ նա հիասթափված է ամեն ինչից` իրենից ևս: Մարիոն այնպիսի ապրումներ ունի, որոնք նախկինում չի ունեցել, սակայն «Լիվերպուլում» դու պետք է անես այն, ինչ պահանջվում է կամ հեռու մնաս թիմից: Բացի այդ, Բալոտելլին ութ շաբաթ վնասվածք ուներ և կորցրել է խաղային ռիթմը»,-ասել է Ռայոլան «La Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում:
‘