‘Ի՞նչ է Բարտոմեուն խոստացել Լիոնել Մեսսիին ‘

544

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Լիոնել Մեսսիին խոստացել է աշխատանքից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Ատլոտիկոյի» դեմ հանդիպումից հետո:

Goal.com կայքի տեղեկացմամբ՝ այդ խոստումը տրվել է անձնական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Նաև հայտնի է դարձել, որ Մեսսին կցանկանար «Բարսելոնայի» կազմում որպես գլխավոր մարզիչ տեսնել Ֆրանկ Ռայկարդին, որի ղեկավարության ներքո էլ 2004 թ.-ից նա սկսել է խաղալ կատալոնացիների կազմում։

Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեի և Մեսսիի միջև հակամարտությունը սկսվել էր Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ Սան Սեբաստիանում տեղի ունեցած արտագնա խաղից հետո, որում կատալոնացիները պարտվեցին «Ռեալ Սոսիեդադին» 0։1 հաշվով։ Մյուս օրը Մեսսին հրաժարվեց մասնակցել թիմի բաց մարզմանը՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի, սակայն նույնիսկ չէր էլ դիմել բժիշկներին։

Նախորդ հոդվածը‘Խոդորկովսկին՝ Կադիրովին. «Մեզ չե՛ս վախեցնի»’
Հաջորդ հոդվածը‘Վենեդիկտովը դիմելու է դատախազություն՝ Կադիրովի դեմ’