‘Ի՞նչ է լինում երբ «գծերից» ընկնում ես. Կարող է պատմել Վարդան Ղուկասյանը. Մամուլ’

934

2012թ. հունիսի 15-ին Գյումրիում անձրևային եղանակին թաց գետնի վրա ասֆալտի կարկատաններ էին անում, ինչը «գլխառադ» անվանելը շատ մեղմ կլինի, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ ասֆալտը ոչ միայն չեն փռում թաց եղանակին ու հին ասֆալտի վրա կարկատաններ անելով այլև հին ասֆալտը հիմնովին քանդում են, համապատասխան հիմք ստեղծում նոր ասֆալտի համար: Սա՝ գործի տեխնիկական կարևորությունը:

Իսկ ֆինանսական մասով կարելի է ենթադրել, որ գումարները հատկացվել են ամբողջական ասֆալտապատման համար, սակայն փոխարենը կարկատան «ասֆալտապատում» է արվել, ինչը ոչ այլ ինչ է, քան փողերի լվացում: Իսկ թե ով է լվացողը, դժվար չէ կռահել: Այս «բարեխիղճ» «ասֆալտապատումը» տեղի է ունեցել «աստվածավախ» և «քրեապաշտ» քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք, հատկապես որ նույն ՀՀԿ-ական քաղաքապետի պաշտոնավարման շրջանի փաստաթղթերի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 440 մլն դրամի (մոտ 1 մլն դոլար) կեղծ ասֆալտաաատում կատարելու մասին վկայող փաստեր, և նույնիսկ քրեական գործ է հարուցվել: Ահա թե ինչ փողերի չնչին մասով էր «աստվածավախ» Վարդանիկը «բարեգործություններ» անում, եկեղեցիների համար մոմ էր գնում:

Չենք կարծում, թե Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում այս ամենը խիստ անհայտ կարող էր լինել, պարզապես անհասկանալի է, թե մինչ այս որտեղ էին ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, իրավապահ մյուս մարմիններն ու վերահսկող կառույցները: Պարզապես այն ժամանակ Ղուկասյանը «գծի մեջ» էր, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ծառայություններ էր մատուցում: Իսկ հիմա «գծերից ընկել է», դրա համար էլ արդեն ջրի երես են հանել նրա մութ գործերը: Ի վերջո, պետք է ցույց տան, որ աշխատում են, չէ՞: Այսմասին գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’