‘Ի՞նչ է մնացել Ալ-Քաիդայից սեպտեմբերի 11 ահաբեկչական գործողություններից 15 տարի անց’

2199

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից անցել է 15 տարի: Այդ ողբերգական իրադարձություններից տասը տարի անց Պակիստանում սպանվեց Ալ-Քաիդայի պարագլուխ Ուսամա բեն Լադենը:

«Բնականաբար՝ Ալ-Քաիդան գոյություն ունի մինչ օրս, այսօր նրա ղեկավարը Այման ազ-Զավահարին է, որն իշխանությունը ստանձնեց բեն Լադենի մահից հետո: Ալ-Քաիդայի հիմնական ուժերը տեղակայված են պակիստանա-աֆղանական սահմանի մոտ: Նրանք կապ ունեն այդ ահաբեկչական խմբավորման այլ ճյուղավորումների հետ, որոնք տեղակայված են Սաուդյան Արաբիայում, Եմենում, հյուսիսային և կենտրոնական Աֆրիկայում»,- պատմել է իրաքցի փորձագետ Կաիս ալ-Ազզաուին:

Խմբավորումն ստեղծվել է աֆղանական պատերազմի ընթացքում՝ 1980-ական թթ. կեսերին, պաղեստինցի աստվածաբան Աբդուլլա Ազզամի և բեն Լադենի կողմից: 1990-ական թթ. Ալ-Քաիդան խոշոր ահաբեկչական գործողություններ է իրականացրել Քենիայում և Թանզանիայում ԱՄՆ դեսպանատների դեմ: 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահաբեկչություններից հետո ԱՄՆ-ը Ալ-Քաիդայի դեմ լուրջ ռազմական կամպանիա սկսեց՝ խմբավորումը ոչնչացնելու և Թալիբանի դիրքերը քայքայելու նպատակով:

Իրաքցի փորձագետն արձանագրում է, որ այսօր «Ալ-Քաիդայի գլխավոր հակառակորդը ԻՊ-ն է»: «Չէ՞ որ նրա պարագլուխներն ապստամբություն սկսեցին Ալ-Քաիդայի դեմ,- ասում է ալ-Ազզաուին:- Պետք է նշել, որ բոլոր ահաբեկչական խմբավորումները՝ Ալ-Քաիդան, ԻՊ-ն, «Ֆրոնտ ան-Նուսրան», Բոկո-Հարամը, ինչպես նաև Աբու Բաքր ալ-Բաղդադիի բոլոր կողմնակիցներն այսօր ոգեշնչվում են Ուսամա բեն Լադենի գաղափարներով, նա մնում է նրանց հոգևոր առաջնորդը»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Նովակ Ջոկովիչը` US Open-ի եզրափակիչում’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. «Խնդիրը միայն Մխիթարյանի և Լինգարդի մեջ չէր»’