‘Ի՞նչ է մտածում Ռուսաստանի մասին Բրիտանիայի նոր վարչապետը’

1614

Առաջիկա ամիսներին բրիտանացի պահպանողականների նոր առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հազիվ թե  Ռուսաստանի մասին մտածելու ժամանակ ունենա, սակայն այդ թեմայով անցյալում արված նրա հազվադեպ հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ նա Կրեմլի նկատմամբ նույնքան կոշտ դիրքորոշում կունենա, որքան բրիտանական վերնախավի մեծ մասը:

Մինչև այս տարեվերջ նոր վարչապետը զբաղված կլինի, նախ, կառավարություն ձևավորելով, այնուհետև՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ ապագա բանակցություններում Բրիտանիայի դիրքորոշման ձևակերպմամբ, և հազիվ թե Ռուսաստանի ուղղությամբ քաղաքականության մեջ փոփոխություն լինի:

Թերեզա Մեյը վերջին վեց տարիներին եղել է ներքին, այլ ոչ թե արտաքին գործերի նախարարը, սակայն մի քանի անգամ, այնուամենայնիվ, արտահայտվել է Ռուսաստանի մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդում» է ցանկանում տեսնել Ֆաբրեգասին’
Հաջորդ հոդվածը‘Յոախիմ Լյովը մնում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում’