‘Ի՞նչ է պատահել Արոնյանին’

659

Թերեւս, դժվար է հիշել, թե երբ է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը այսքան անհաջող մեկնարկել խոշոր մրցաշարերում: Միգուցե, միայն երկար տարիներ առաջ` Դորտմունդի մրցաշարում: Սակայն այն ժամանակ Արոնյանը դեռ նոր էր մուտք գործում շախմատային էլիտա, իսկ այժմ աշխարհի ուժեղագույն եւ տիտղոսակիր շախմատիստներից մեկն է, վարկանիշով երկրորդը, աշխարհի չեմպիոնի թագի երկու հիմնական հավակնորդներից մեկը:

Այդքանից հետո մեկնարկային տուրերում բոլոր առումներով պարտվել Նակամուրային եւ Կառլսենին, իսկ երրորդում` Անանդի հետ պարտիայում շատ մոտ լինել պարտությանը, սա պետք է որ լուրջ պատճառ ունենա: Գերհոգնածությունը, վատառողջությունը, միգուցե այլ պատճառներ, որոնք, մրցաշարից հետո, հուսով ենք, Արոնյանը կասի: Սա թերեւս, ոչ միայն հայ շախմատասերներին է հետաքրքրում, այլ նաեւ Արոնյանի հազարավոր երկրպագուներին` աշխարհով մեկ, որոնց համար Արոնյանը անվիճելի հեղինակություն է, բացառիկ համակրելի անձնավորություն, որը մեծ հարգանք է վայելում այս մարզաձեւի աշխարհում: Շախմատային թեմաներով քննարկումների ընթացքում համացանցում այժմ ամենաքննարկվողը Արոնյանի անվստահ մրցելույթներն են Լոնդոնում: 

Ինչեւեէ, 3-րդ տուրից հետո Արոնյանը 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը, սակայն այժմ նրա մրցակիցները պակաս վարկանիշային են լինելու եւ նա կարող է դեռ հասցնել շտկել իր դիրքերը:

Նախորդ հոդվածը‘«Չորրորդ ինքնիշխանություն». Գալուստ Սահակյան. Օբամայի ընտրություններին ընտրողները գնում էին Գազելներով’
Հաջորդ հոդվածը‘Թե ինչ եղավ հետո, երբ Սերժ Սարգսյանը փորձեց իմանալ Թուրքմենբաշի դառնալու գաղտնիքն ու գիշերը մտավ Բերդիմուհամեդովի համարը ‘