Ուկրաինայում նրանց հերոսներ են կոչում, Ռուսաստանում՝ նացիստական հանցագործներ։
Ի՞նչ է սպասվում նախօրեին «Ազովստալ» գործարանից տեղափոխված ուկրաինացի զինվորականներին՝ առայժմ հայտնի չէ։
Ռուսաստանյան կողմը հայտարարում է, որ նրանք հանձնվել են առանց նախապայմանի։ Կիևում զինվորների փրկության գործողությունն անվանում են տարհանում, իսկ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն էլ հայտարարում է, որ «Ազովի» մարտիկները տուն կվերադառնան գերիների փոխանակման արդյունքում։
Մինչդեռ Ռուսաստանի պաշտոնական անձինք ասում են, որ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց կդատեն։
«Սա քաղաքական հայտարարություն է՝ ներքին քարոզչության համար, Ռուսաստանի Դաշնության ներքաղաքական գործընթացների վրա ազդելու միտումով։ Մեր կողմից կարող ենք ասել, որ բանակցային գործընթացը շարունակվում է, և փրկարարական գործողությունը նույնպես շարունակվում է»,- ասել է Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Աննա Մալյարը։
«Նացիստական հանցագործները փոխանակման ենթակա չեն կարող լինել։ Դրանք ռազմական հանցագործներ են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նրանք կանգնեն դատարանի առաջ»,- ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի համոզմունքն է։
Փոխանցում է euronews-ը։