‘Ի՞նչ ընդհանրություն կարող է լինել աներձագի և ձյան միջև’

690

«Ի՞նչ ընդհանրություն կարող է լինել աներձագի և ձյան միջև: Պարզվում է, որ կարող է. առաջին ձյունն այս տարի բերեց ոչ այնքան ուրախություն, որքան դժվարություններ՝ վտանգավոր փողոցների և մայթերի տեսքով: Եվ սա՝ շնորհիվ Երևանի քաղաքապետարանի անգործության, փողոցները և մայթերը՝ ձնից և սառոււցից մաքրելու ուղղությամբ աշխատանքներ չեն արվում, հետիոտները տեղաշարժվում են դժվարությամբ, բազմաթիվ վարորդներ վախենում են մեքենաներով դուրս գալ, քաղաքի տարբեր հատվածներում եղել են խցանումներ, փողոցները դարձել են գրեթե անանցանելի: Իսկ քաղաքապետարանը կարծես մոռանում է, որ միայն դալաններ նկարազարդելով՝ իր ֆունկցիան չի սահմանափակվում: Փոխարենը աներձագատիրական հասարակարգի ջատագով Տարոն Մարգարյանը և իր աշխատակիցները չեն զլանում պարբերաբար «Ֆեյսբուքում» հանդես գալ գեղագիտական բարձրագույն չափանիշներին համապատասխանող՝ քաղաքապետի և քաղաքապետարանի հրաշագործությունների մասին պատմող հայտարարություններով: Իսկ ո՞ւր մնացին հրաշագործությունները: Թե՞ Տ. Մարգարյանն իր ռեսուրսներն արդեն սպառել է աներձագային ընտրությունների ժամանակ»,- գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». ՀՀԿ-ն ինքն էլ է նմանվել ՍՄԿԿ- ին՝ նույն հռետորիկան, նույն դրոշներն ու կարգախոսները’
Հաջորդ հոդվածը‘Նոր հարկի գործողության հետևանքով փոքր բիզնեսն առնվազն երկու անգամ ավելի շատ հարկ կվճարի’