‘Ի՞նչ կարող է տալ «Սևիլյա»-ին Ունաի Էմերին’

632

«Վալենսիա»-ից կրած պարտությունից հետո «Սևիլյա»-ի ղեկավարությունը պաշտոնանկ արեց Միչելին, նրա փոխարեն նշանակելով նույն «Վալենսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին:

Լավ մենկարկելով մրցաշրջանը՝ Միչելի թիմը կարողացավ նույնիսկ հաղթանակ տանել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ և շատ մոտ էր հաղթելու նաև Բարսային: Բայց հենց կատալոնացիներից կրած պարտությունից հետո սկսեցին խնդիրները, որոնք շարունակվեցին մինչև մարզչի հրաժարականը:

Մրցաշրջանի սկզբում տպավորություն էր ստեղծվում, որ առաջին անգամ Խուան դե Ռամոսի ՈՒԵՖԱ-ի երկակի գավաթակիր թիմից հետո Միչելին հաջողվել է ստեղծել մի թիմ, որը կարող է պայքարել ՉԼ որակավորվելու համար: Ռակիտիչ, Մեդել, Նեգրեդո եռյակի խաղը այլևս նույն որակի չէր, իսկ Նավասը շարունակում է գտնվել երկարատև կոմայի մեջ: Սկսեցին խնդիրներ առաջանալ նաև պաշտպանությունում, որտեղ առաջին խաղերում իրենց լավ էին դրսևորում Բարսայի կանտերանո Բոտիան և Սպահիչը:

Միակ վառ կետը մրցաշրջանի ընթացքում, բացի «արքայական» ակումբի դիմաց հաղթանակը, կարելի էր համարել անդալուսյան «դերբի»-ում «Բետիս»-ի նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակը: Բայց ուրախությունը երկար չտևեց, քանի որ Միչելի սաները հենց հաջորդ տուրում պարտվեցին Ֆալկաոյի «Ատլետիկո»-ին 4-0 հաշվով:

Ինչևէ, Դել Նիդոն այս անգամ չշարունակեց այն ձևավորված ավանդույթը, երբ հեռացված մարզչին փոխարինում էր երկրորդ թիմի գլխավոր մարզիչը: Միչելի փոխարեն նշանակվեց անգործ մնացած Ունաի Էմերին, ով միակ իսպանացի մարզիչն էր, ով «Վալենսիա»-ում իր հետաքրքիր լուծումներով կարողանում էր աչքի ընկնել Պեպ Գվարդիոլայի ժամանակաշրջանում: «Սպարտակ»-ում անցակցրած տարին, իհարկե, կարելի է ձախողված համարել, բայց մոսկովյան թիմում կուտակված խնդիրների գլխավոր մեղավորն իսպանացին չեր:

«Ալմերիա»-ին Էմերին կարողացավ բարձրացնել «Պրիմերա», որտեղ թիմը գրավեց 8-րդ հորիզոնականը: Հայտնվելով «Վալենսիա»-ում, Էմերին օգտագործում էր «4-2-3-1» խաղային սխեման, որտեղ առանձնանում էր իր եզրայինների հետաքրքիր տեղաշարժով, և հենց Էմերին կարողացավ բացահայտել Բանեգային՝ դարձնելով նրան ամենաուժեղ կառուցող հենակետայիններից մեկը: Էմերիին «Վալենսիա»-ում հաջողվում էր արդյունք ապահովել այն դեպքում, երբ թիմը ամեն տարի լքում էին նրա առաջատարները՝ Դավիդ Սիլվան, Վիլյան և Մատան:

«Սևիլյա»-ում, ի տարբերություն Միչելի, ով խաղում էր «4-3-3»-ով, Էմերին պետք է որ կարողանա առավելագույնը քաղել օրինակ՝ աջ եզրում Սիսինյոյից և Նավասից, ովքեր ունենալով բարձր կարգ, այդքան էլ օգտակար չէին առջևում: Կարելի է սպասել նաև, որ կենտրոնում, Բանեգայի պես, Գարի Մեդելը կսկի ավելի շատ մասնակցել թիմի կառուցողական գործողություններին:

Էմերիին դեռևս չի կարելի դասել թոփ մասնագետների շարքին, և մոտակա տարիներին դժվար է սպասել, որ նա կհայտնվի որևէ թոփ ակումբում: Իր նախկին թիմերից յուրաքանչյուրում էլ նա կարողացել է հասնել որոշակի բարձր մակարդակի, ինչը կարող է անել «Սեւիլյա»-ում, որտեղ մրցաշրջանից առաջ հույս ունեին պայքարել 4-րդ տեղի համար, որից արդեն ետ են մնում 12 միավորով՝ զիջելով այդ տեղը իրենց համաքաղաքացիներին:

Հնարավոր թեկնածուներից Էմերիից լավ տարբերակ թվում է չկար էլ: Հենց իր առաջին մամլո ասուլիսում մարզիչը հայտարեց որ նրանք ունեն բավականին մրցունակ կազմ, որից կարելի է շատ բան քաղել:

 

 

Նախորդ հոդվածը‘Փոլ Մակարտնին բուսակերության մասին հոլովակ է նկարահանել (տեսահոլովակ)’
Հաջորդ հոդվածը‘Մեղրիի լեռնանցքը բացվել է’