‘
Նաիրիտ գործարանի հարցն այսօր ԱԺ-ում էլի ակտուալ էր: Ա1+-ի փոխանցմամբ, ԱԺ-ում էնեգետիկ ոլորտի բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանին. «ո՞վ է «Նաիրիտ» գործարանի իրական տերը»: Մելքումյանը նաեւ հետաքրքրվեց, թե «այդ աշխատավարձը, որ տալիս եք, ո՞ր աղբյուրների հաշվին են կատարվում, եթե բյուջեի հաշվին չէ, ապա ո՞ր ընկերություների հաշվին է»:
Նրան նաեւ հետաքրքրում էր՝ եթե հիմա ուզենան ներդում իրականացնել, սակայն «Նաիրիտ»-ն այժմ միջպետական բանկում գրավի տակ է, ինչպե՞ս են այդ ներդրումները իրականացվելու. «Սա քաղաքական լուծում է պահանջում, սակայն մասնագիտական լուծում էլ չեմ տեսնում»:
Արա Սիմոնյանն հայտարարեց, թե «Նաիրիտ»-ի աշխատավարձերը վճարվել են նրանց ընկերության կողմից ներգրավված փոխառու միջոցների հաշվին. «Հիմնականում 100 տոկոսով Երեւանի ՋԷԿ-ից՝ նկատի ունենալով, որ անմիջականորեն իրար հետ տեխնոլոգիապես կապված են: Թույլ տվեք, որպեսզի «Նաիրիտ»-ի հետ կապված վերջնական պարզաբանումները ձեզ ներկայացվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ Կառավարությունը վերջնական որոշում կկայացնի: Եկեք մի փոքր համբերատար լինենք եւ սպասենք»:
Հիշեցնենք, որ մինչ փոխնախարարը հրաժարվում է նշել, թե ով է գործարանի սեփականատերն ու որտեղի՞ղ են գումար գտել՝ աշխատավարձների պարտքը փակելու համար, գործարանի աշխատակիցներին արդեն իսկ պաշտոնապես ասվել է, թե մինչեւ տարեվերջ փակվելու է բոլոր աշխատողների՝ աշխատավարձերի գծով պարտքերը, որը մոը 15 մլն դոլար է կազմելու: Ընդ որում, «Նաիրիտի» խոսնակը պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունը, իսկ ահա նախարարությունը՝ նորից հրաժարվում է լույս սփռել «Նաիրիտի» հետ կապված այս ողջ մութ պատմության վրա:
‘