‘ԻԱԿ. «Փարքինգ Սիթի Սերվիսի» եւ քաղաքապետարանի դեմ հայցն արդեն դատարանում է’

1049

Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» -ի և դեմ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն արդեն դատարանում է: Այս մասին, ըստ PanARMENIAN.NET-ի, տեղեկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Հայցվորը պահանջում է ճանաչել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը: Պահանջվող տեղեկատվության տրամադրումը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանի կողմից մերժելու համար վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության, յուրաքանչյուրին՝ 50.000 դրամի չափով: Պարտավորեցնել պատասխանողներին՝ տրամադրել Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում տեղադրված յուրաքանչյուր տեսախցիկի տեղադրման համար հիմք հանդիսացած իրավական ակտի (օրենք, որոշում, կարգադրություն և այլն) պատճենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը՝ ի պատասխան ԻԱԿ հարցման, հայտարարել էր, որ հանրությանը ծառայություններ չի մատուցում, հետևաբար՝ տեղեկություն տրամադրելու պարտականություն չունի:

Նախորդ հոդվածը‘Կահիրեում «Մուսուլման եղբայրները» քարեր են նետել հայկական եկեղեցու ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել’