‘Իան Ռայթ. «Արսենալը» չպետք է բաց թողներ Ժիրուին»’

1532

‘

Լոնդոնի «Արսենաի» կենդանի լեգենդ Իան Ռայթը կարծում է, որ իր նախկին ակումբը սխալ է գործել՝ բաց թողնելով ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուին: Վերջինս պաշտոնապես դարձել է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ, իսկ նրա փոխարեն «Զինագործները» 56 միլիոն ֆունտով ձեռք են բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:

Ըստ Ռայթի՝ Ժիուրի հեռանալուց հետո «Արսենալը» չի ունանա հարձակվող, որ կկարողանա դուրս գալ խաղադաշտում, գոլ խփել ու փոխել խաղի ընթացքը: Արսեն Վենգերը մրցաշրջանի երկրորդ հատվածում չի ունենա պլան B:

-Իմաստ չուներ բաց թողնել Ժիրուին, նա «Չելիսում» կմնա պահեստայինների նստարանին, իսկ Վենգերը չի ունենա պլան B մրցաշրջանի երկրորդ հատվածում,- նշել է Ռայթը:

Լեգանդար խաղացողը կարծում է, որ Ժիրուն կարող էր օգնել «Արսենալին» մրցաշրջանի մնացած խաղերում: Հիշեցնենք, որ «Արսենալը» պայքարում է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում տեղ ունենալու համար:

‘

Նախորդ հոդվածը‘Տուգանայինների վարպետները’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն վիճել է Աբրամովիչի օգնականի հետ’