Իբրահիմովիչը՝ մանկության տարիների դժվարությունների մասին

278

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է մանկության տարիների իր դժվարությունների մասին, գրում է Corriere della Sera-ն:

«Ես միշտ տառապող երեխա եմ եղել։ Երբ նոր էի ծնվել, բուժքույրն ինձ գցել է 1 մետր բարձրությունից: Դպրոցում էլ ես տարբեր էի մյուսներից: Բոլորը շիկահեր էին՝ բաց աչքերով և բարակ քթով, իսկ ես՝ մուգ և մեծ քթով։ Ես չէի խոսում այնպես, ինչպես նրանք էին խոսում, ես չէի շարժվում այնպես, ինչպես նրանք: Եվ մի անգամ դասընկերներիս ծնողները խնդրեցին, որ ինձ հեռացնեն թիմից»,- պատմել է ֆուտբոլիստը:

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» պատրաստվում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները
Հաջորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Սերբիան Ջոկովիչի հետ դուրս մնաց պայքարից