‘Իբրահիմովիչը` աշխարհի ամենատաղանդավոր «շան որդի». տեսանյութ’

571

Անգլիացի մարզական մեկնաբաններից մեկը նոյեմբերի 14-ին Շվեդիայի – Անգլիա ընկերական հանդիպումից հետո (4:2), որտեղ  շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը դարձավ չորս գոլի հեղինակ, որոնցից մեկն արդեն իսկ համարվում է պատմության ամենագեղեցիկ գոլերից մեկը, բավական դիպուկ նշել էր, Իբրահիմովիչը աշխարհի ամենատաղանդավոր շան որդին է` նկատի ունենալով, որ Զլաթանը խաղադաշտում կարող է ինչպես բացառիկ գոլերի հեղինակ դառնալ, աչքի ընկնել արտակարգ խաղով, այնպես էլ կեղտոտ եւ ֆուտբոլիստին ոչ վայել արարք կատարել:

Ահա եւ Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում` ՊՍԺ-«Լիոն» (1:0), Իբրահիմովիչը բացասական իմաստով աչքի ընկավ` մրցակցի տուգանային հրապարակում կանգնելով «Լիոնի» պաշտպան Դեյան Լովրենի գլխին։ Արդյունքում Լովրենի մոտ արյունահոսություն սկսվեց, նրա գլուխը վիրակապեցին:

Չնայած այդ դրվագը մրցավարների ուշադրությունից դուրս է մնացել, սակայն այն, անկասկած Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան անհետեւանք չի թողնի եւ, ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչին կորակազրկի:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի’
Հաջորդ հոդվածը‘Տեր Սահակ քահանա. Իսկ Գարեգին Բ-ն գնում է Սերժի կողքին կանգնում` պառադ է ընդունում ‘