‘Իբրահիմովիչը դատի կտա իրեն դոպինգ օգտագործելու մեջ մեղադրած բժշկին’

1204

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դատի կտա Շվեդիայի հավաքականի նախկին բժիշկ Ուլֆ Կարլսոնին, որը նրան մեղադրել էր դոպինգ օգտագործելու մեջ: Այս մասին հայտնել է Շվեդիայի հավաքականի ավագի գործակալը՝ Մինո Ռայոլան:

«Մենք դատական հայց կներկայացնենք նրա դեմ»,- Ռայոլայի խոսքը մեջբերում էexpressen.se-ն:

Ավելի վաղ բժիշկը կարծիք էր հայտնել, որ Թուրինի «Յուվենտուսում» հանդես գալու տարիներին Իբրահիմովիչն օգտագործել է դոպինգ, այդ պատճառով 10 կգ քաշ էր հավաքել:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 110-րդն է’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն սեփական հետաքննությունը կանցկացնի Տրուխիլիոյի կոռուպցիայի գործով անցնող անձի վերաբերյալ’