‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն, ով ամենայն հավանականությամբ կհեռանա անգլիական գրանդից, կարող է վերադառնալ «Միլան»: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին շվեդ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից, սակայն կարող է պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ:
Հիշեցնենք, որ Զլատանը իտալական գրանդում հանդես է եկել 2010-ից մինչև 2012 թվականները:
35-ամյա հարձակվողի պայմանագիրը «կարմիր սատանաներ»-ի հետ նախատեսված է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
‘