‘
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այս մասին Զլատանը գրել է սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում։
«Ժամանակն է, որ աշխարհն իմանա այդ մասին։ Իմ հաջորդ ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» է»,-գրել է Իբրահիմովիչը։
Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկ տարվա պայմանագիր է կքնելու և շաբաթական ստանալու է 220 հազար ֆունտ աշխատավարձ։ Հիշեցնենք, որ Զլատանի վերջին ակումբը «Պարի Սեն Ժերմենն» էր, որտեղից ֆուտբոլիստը հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
‘