‘
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց է թողնելու «Նիցայի», «Լիլի», «Մետցի» և «Նանտի» հետ խաղերը:
Շվեդ հարձակվողը որակազրկվել է երկու շաբաթ առաջ` «Բորդոյից» հետ խաղից հետո արած հայտարարության համար: Զլատանը, բողոքելով այդ հանդիպման մրցավարությունից, ասել էր. «15 տարվա ընթացքում երբեք այսպիսի սարսափելի մրցավարություն չեմ տեսել, ինչպիսին այս անիծված երկրում է: Ֆրանսիան արժանի չէ «ՊՍԺ»-ի պես ակումբ ունենալուն»:
Անձամբ ֆուտբոլիստը հերքում է, որ նման հայտարարության է արել` նշելով, որ զայրացած է եղել, բայց ավելի մեղմ է արտահայտվել:
«Այն ամենը, ինչ իմ մասին գրել են, սուտ է: Ես շատ եմ սիրում Ֆրանսիան: Եթե դա այդպես չլիներ, ես չէի տեղափոխվի այս երկիր և չէի երկարաձգի պայմանագիրս»,-Զլատանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
‘