‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Իբրահիմովիչը մարզվում է ընդհանուր խմբում, բայց որոշակի սահմանափակումներով։ Ենթադրվում է, որ «կարմիր սատանաներ»-ի հարձակվողը շարք կվերադառնա 2017 թվականի վերջին։
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը ապրիլին ծանր վնասվածք էր ստացել։ Իբրահիմովիչը, գտնվելով ակումբի լազարեթում, երկարաձգել է «ՄՅու»-ի հետ պայմանագիրը։
‘