‘Իբրահիմովիչը տեղափոխվում է «Լոս Անջելես Գելեքսի»’

3501

Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի»-ում: Այս մասին հայտնում է Marca-ն:

Հարձակվողն այժմ բուժվում է ծնկի ստացած վնասվածքից: Նշվում է, որ Իբրահիմովիչը կմեկնի Կալիֆորնիա և կհասցնի մինչ MLS-ի մեկնարկը պատրաստվել նոր մրցաշրջանին:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը այս շաբաթ նոր պայմանագիր չի առաջարկել վնասվածք ունեցող ֆուտբոլիստին և Իբրահիմովիչը ձեռք է բերել ազատ գործակալի կարգավիճակ: Ամերիկյան լրատվամիջոցները դեռևս ապրիլին հայտնում էին, որ 35-ամյա հարձակվողը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափովի «Լոս Անջելես Գելեքսի:

Նախորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում արգելվել է հագնել «Բարսելոնա»-ի մարզաշապիկը’
Հաջորդ հոդվածը‘«Դու չես մտնում իմ պլանների մեջ». Կոնտեի հաղորդագրությունը ‘