‘
Նոյեմբերի 14-ին Անգլիայի հավաքականի հետ ընկերական խաղում (4:2) Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի չորրորդ գոլը չի ընդգրկվելու Ֆերենց Պուշկաշի անվան ՖԻՖԱ-ի մրցանակի քվեարկության մեջ, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Քանի որ երկրպագուների մի մասն արդեն քվեարկել է թեկնածուների օգտին, Պուշկաշի մրցանակի կոմիտեն չի կարող այս պահին քվեարկությանը նոր թեկնածուներ ընդգրկել»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Իբրահիմովիչի գոլը կարող է ընդգրկվել 2013 թվականի լավագույն գոլի քվերակության մեջ:
Ի դեպ, Իբրահիմովիչի գոլը ընդամենը մեկ օրվա ընթացքում համացանցում դիտել է մի քանի միլիոն մարդ:
‘