Իտալիայի չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը աշխարհի առաջնությունում երկրպագում է արգենտինացիներին։ Շվեդիայի հավաքականը եզրափակիչ մրցաշարի ուղեգիր չէր նվաճել։
«Հույս ունեմ, որ Արգենտինան կկարողանա նվաճել աշխարհի գավաթը։ Նրանք կհաղթեն առաջնությունում հանուն Մեսիի»,- Իբրահիմովիչի խոսքը մեջբերում է 433-ը։
Քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին կմրցի Նիդեռլանդների թիմի հետ։