‘Իբրահիմովիչ. «Անխոս, առաջիկա խաղերը մեզ համար շատ կարևոր են՝ ինձ համար, ակումբի, Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի»’

836

«Պարի Սեն Ժերմենի» առաջատար Զլատան Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հարցերին:

-Քառորդ եզրափակչից առաջ հանգստացել եմ: Անխոս, առաջիկա խաղերը մեզ համար շատ կարևոր են՝ ինձ համար, ակումբի, Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի: Ես հանգիստ եմ և վստահ եմ ուժերիս վրա: Ինձ թարմ եմ զգում, լավ մարզավիճակում և կենտրոնացած: Փորձում եմ նվաճել հնարավորինս շատ տիտղոսներ: Ֆուտբոլում միայն տիտղոսները նշանակություն ունեն: Կարիերադ ավարտելուց հետո դու հետ ես նայում և հաշվում ես հաղթանակներդ: Ես մի քանի տիտղոս ունեմ, այնպես որ՝ չեմ բողոքում:

«Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է: Նրանք զգալի հաջողությունների են հասել, լավ կազմ և տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեն: «Բարսելոնայում» ես Յայա Տուրեի հետ եմ խաղացել: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղաոճը: Կառանձնացնեմ նաև Դավիդ Սիլվային, Սերխիո Ագուերոյին՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի» ամբողջ կազմն է ուժեղ: Մենք պետք է ուշադիր լինենք բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ,-ասել է Իբրահիմովիչը:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա» – «Բենֆիկա» ` 1-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Զիդանը փոխեց ֆուտբոլի նկատմամբ հայացքներս»’