‘
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրապարակել է իր մարզաշապիկների լուսանկարը: Անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի՝ «Էվերտոն» տեղափոխվելուց հետո 35-ամյա Իբրահիմովիչին էր բաժին հասել 10 համարը:
«Ես ոչ մի տեղ չեմ հեռացել, պարզապես թարմացրել եմ համարս»,- թվիթերյան էջում գրել է Իբրահիմովիչը, որի վերադարձը խաղադաշտ ծանր վնասվածքից հետո սպասվում է ձմռանը:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Իբրահիմովիչը հանդես էր գալիս 9 համարով, որը ստացել է թիմի նորեկ Ռոմելու Լուկակուն:
‘