‘
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 34-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ իր ներկայիս ակումբը դժվար թե վերջինը լինի մարզական կարիերայում:
«Երբեք չեմ բացառել MLS տեղափոխության հնարավորությունը: Գործող պայմանագիր ունեմ «Յունայթեդ»-ի հետ: Ֆիզիկապես գերազանց վիճակում եմ և կարող եմ խաղալ մինչև 40 տարեկան:
Գիտեմ, որ MLS-ի ակումբները հետաքրքրվում են իմ ծառայություններով: Ընկերոջս՝ Մոուրինյոյի հետ աշխատանքը գերադասեցի բոլոր տարբերակներից: Բայց Բեքհեմը նույնպես իմ ընկերն է: Նա խնդրել է խաղալ իր թիմում»,- Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
‘