‘Իբրահիմովիչ. Իմաստ չունի նայել Աշխարհի առաջնությունը, որտեղ ես չկամ’

842

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ամփոփել է ԱԱ-2014-ի փլեյ-օֆֆի ուղեգրի համար Պորտուգալիայի հետ պայքարը: Հիշեցնենք, որ ուղեգիրը նվաճեց Պորտուգալիայի հավաքականը:

«Հավանաբար սա հավաքականի հետ Աշխարհի առաջնությունում խաղալու իմ վերջին փորձն էր: Սակայն մի բանում կարելի է վստահ լինել. իմաստ չունի նայել Աշխարհի առաջնությունը, որտեղ ես չկամ: Էլ պետք չէ սպասել դրան»: Այս մասին գրում է football365.am:

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի փլեյ-օֆֆի արդյունքներով գլխավոր ֆուտբոլային ստուգատեսին կմասնակցի Պորտուգալիայի հավաքականը, որը երկու խաղի արդյունքներով առավելության է հասել Շվեդիայի ընտրանու նկատմամբ ընդհանուր 4-2 հաշվով: Երեկվա խաղը ավարտվել 3-2, Իբրահիմովիչը դարձել դուբլի, իսկ Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Կարմիր շորտիկի վկաները’
Հաջորդ հոդվածը‘Նոր ակցիաներ՝ «Ընդդեմ կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի»’