‘
Զլատան Իբրահիմովիչն ակնկալում է, որ «ԼԱ Գելեքսիում» ինքը կարող է կրկին վերադառնալ իր նախկին մակարդակին։ 36-ամյա հարձակվողի նորամուտը «ԼԱ Գելեքսիում» հիանալի ստացվեց։ Նա խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին, և հասցրեց դուբլ ձևակերպել` օգնելով թիմին հաղթել։
— Սիրում եմ այն ֆիլմերը, որոնք խելագար սկիզբ ունեն։ Սովորաբար վերջում ամեն ինչ լավ է։ Հուսով եմ՝ իմ խաղային կարիերան նույնքան լավ ավարտ կունենա, որքան սկիզբը։ Ես միշտ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ։ Լավագույն մակարդակին հասնելու համար ժամանակ է պետք, որովհետև երկար ժամանակ չեմ խաղացել։ Կաշխատեմ ներկա գտնվել մանչեսթերյան դերբիին։ Չգիտեմ՝ բաց կթողնի՞ ինձ մարզչական շտաբը։ Ինձ թվում է «Կարմիր Սատանաները» կհաղթեն, որովհետև «Սիթիի» մոտ անկում է նկատվում,- ասել է Իբրահիմովիչը։
‘