‘Իբրահիմովիչ. «Ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել»’

2417

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ ծնկի վիրահատությունից հետո մոտ է մարզումային պրոցեսն ամբողջ ծանրաբեռնվածությամբ վերսկսելուն: 

«Ինձ հիանալի եմ զգում: Ամեն օր մարզվում եմ  վիրահատությունից հետո: Ինձ համար սա նոր փորձություն է, բայց ես հոգեբանորեն պատրաստ եմ այս ամենին: Երբ կենտրոնանում եմ ինչ-որ նպատակի վրա, ինձ ոչինչ չի կարող կանգնեցնել:Երբ վերադառնամ խաղադաշտ, կլինեմ ավելի լավը, քան նախկինում»,-Իբրահի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

 Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել:

Նախորդ հոդվածը‘Marca. Կոուտինյոն ձմռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայում խաղերը սկսվեցին լռության րոպեով՝ ի հիշատակ Լիվորնոյի աղետի զոհերի’