‘
34-ամյա շվեդը պաշտոնապես ներկայացվեց որպես Մանկունիանցիների նորեկ։ Այսպիսով նա միացավ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի ղեկավարությամբ հանդես է եկել միլանյան «Ինտերում» 2008-2009 թվականներին։
Բացի դրանից սա Իբրահիմովիչի առաջին փորձը կլինի ԱՊԼ-ում։ «Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Անհամբեր սպասում եմ հանդես գալ ԱՊԼ-ում։ Ինքնըստինքյան՝ անհամբեր սպասում եմ Մոուրինյոյի հետ աշխատանքին։ Նա ֆանտաստիկ մարզիչ է։
Պատրաստ եմ նոր՝ հանդուգն մարտահրավերի։ Միշտ բավականություն եմ ստացել իմ կարիերայից, որտեղ քիչ չեն եղել հրաշալի պահերը։ Հիմա պատրաստ եմ առանձնահատուկ պահեր ստեղծել Անգլիայում»,- ասել է Իբրահիմովիչը։
‘