‘Իբրահիմովիչ.«Շուտով Մոուրինյոյին կտեսնեք նոր ակումբում»’

850

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի կարծիքով՝ ֆուտբոլն ավելի հետաքրքիր ու դիտարժան կդառնա, երբ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն վերսկսի մարզչական գործունեությունը:

«Կարծում եմ՝ բոլորը զգում են Մոուրինյոյի բացակայությունը: Վստահ եմ, որ շուտով Ժոզեն կվերսկսի մարզչական գործունեությունը: Ֆուտբոլում ամեն ինչ ուղիղ կապ ունի արդյունքի հետ, և դա մեր մարզաձևի վատ կողմն է:

Երբ գործերդ լավ չեն ընթանում, քեզ պատժում են: Ավելի հաճախ պատժվում են մարզիչները: Շուտով Մոուրինյոյին կտեսնեք նոր ակումբում»,-Goal. com-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Բենզեմա. «Ինձ համար պատմության լավագույն ֆուտբոլիստը բրազիլացի Ռոնալդոն է»’
Հաջորդ հոդվածը‘Ռունի. «Միայն Եվրալիգայում հաղթանակը մեզ կփրկի այս մրցաշրջանում»’