‘Իբրահիմովիչ. «Ռունին հիանալի օրինակ է»’

1225

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծիք է հայտնել հարձակման գծում իր թիմակից Ուեյն Ռունիի մասին։

-Կարծում եմ՝ բոլոր հիանալի ֆուտբոլիստները կարող են համագործակցել։ Դաշտում 11 հոգի է, ոչ թե 2: Մարտավարությունն ու կազմը մարզիչն է որոշում, իսկ ես խնդիր չեմ տեսնում Ռունիի հետ խաղալու մեջ։ Ես շատ տարիներ առաջ եմ ասել, որ Ռունին իդեալական թիմակից է։ Նա խաղում է ոչ միայն իր համար, այլև ամբողջ հարձակման գծի և ամբողջ թիմի։ Ուրախ եմ, որ նույն ակումբում ենք խաղում։

Ուեյնի կարիերան ֆանտաստիկ է։ Եթե չեմ սխալվում, նա 18 տարեկանում է սկսել խաղալ այստեղ, այսինքն՝ 12 տարի առաջ։ Թոփ-ակումբում այդքան ժամանակ խաղալը հեշտ բան չէ։ Ֆուտբոլիստներն անընդհատ գնում ու գալիս են, իսկ նա միշտ «Մանչեսթեր Յունայթեդում» է մնում։ Ամեն տարի Ռունին բարձրագույն մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում։ Երիտասարդների համար նա հիանալի օրինակ է, որին արժե նմանվել։ Ուրախ եմ, որ նա թիմում եմ, և առավելագույն ջանք կգործադրեմ, որ միասին հաղթենք,-ասել է Իբրահիմովիչը։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյու. «Եվս մեկ նորեկ հաստատ կունենանք»’
Հաջորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. «ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի գլխավոր խնդիրը Ռուսաստանին ԱԱ-2018-ից զրկելն է»’