Իբրև թե բանավեճ

1567

Հանրային հեռուստատեսության երեկվա, այսպես կոչված, բանավեճը ոչ այլ ինչ էր, եթե ոչ գրանտակեր նիկոլականների խրախճանք: Գլխավոր թեման ինչ-ինչ ձայնագրությունների հիման վրա ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանումն էր:

Իրականում, սակայն, դա բանավեճ իսկ չէր և ավելի շատ ներկայացնում էր մեկը մյուսին լրացնող բեմադրություն: Եթե ընդդիմադիրներին մեղսագրվող արարքը ճիշտ էր, ապա նրանք, հաստատաբար, ընտրակաշառք են բաժանել օրինական, թե ոչ օրինական ճանապարհներով իրենց կուտակած հարստությունից: Ակնարկ անգամ չարվեց այն իրողությանը, որ ընդդիմության այդ ուժերը եթե օրինական թե հանցավոր ճանապարհներով իրենց կուտակած հարստությունից են ընտրակաշառք բաժանում, ապա նիկոլականների կողմից սրիկայաբար թաքցվում է այն փաստը, որ Նիկոլն ընտրակաշառք է բաժանում պետական փողերից: Դրա ապացույցն են ընտրություններին ընդառաջ նրա կողմից ընդունված հետևյալ երկու նախաձեռնությունները:

— Թոշակների բարձրացումը 10 հազար դրամով,

— Ձրի առողջապահության համակարգի ստեղծումը:

Հարց է առաջանում. եթե դրանց հնարավորությունը կար, ապա ինչո՞ւ նա այդ քայլերին չդիմեց ավելի վաղ, այլ դա իրականացրեց հենց ընտրությունների նախօրեին:

Վաղարշակ Անանյան

Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածըՆախագահ Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդների հետ — 2007թ. (տեսանյութ)