Իգոր Կորնեև. Սպերցյանը Նիդեռլանդների առաջնությունում կարող է արդյունավետ լինել

46

«Ֆեյենորդի» նախկին ֆուտբոլիստ Իգոր Կորնեևը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Նիդեռլանդներում։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆուտբոլիստը գտնվում է «Ֆեյենորդի» և ՊՍՎ-ի հետաքրքրությունների շրջանակում։

«Կարևոր ասպեկտ կա՝ ներկա իրավիճակում ինչպե՞ս կկարողանան վճարել տրանսֆերի համար։ Տրանսֆերը փոքր չի լինի։ Իմ գնահատականով՝ առնվազն 5 միլիոն եվրո։ Սա նույնպես կարևոր հարց է։

Նիդեռլանդների առաջնությունն ավելի բաց է, խաղալու ավելի շատ տարածություններ կան, ավելի քիչ դիմադրություն: Սպերցյանն այնտեղ կարող է արդյունավետ լինել։ Բայց անձամբ ես չեմ լսել խաղացողի նկատմամբ հետաքրքրության մասին»,- Կորնևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա Սպերցյանը 21 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչական գործողություն է կանխել Հյուսիսային Կովկասում
Հաջորդ հոդվածըԱլիև․ Ղարաբաղում հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությամբ