‘Իգուաին. Կիսաեզրափակչում խփած գոլը կնվիրեմ Դի Ստեֆանոյին’

479

 Արգենտինայի հավաքականի և «Նապոլի»-ի կիսապաշտպան Գոնսալո Իգուաինն ասել է՝ եթե իրեն հաջողվի  աշխարհի առաջնության Հոլանդիայի հետ կիսաեզրափակիչ խաղում գոլ խփել, ապա այն կնվիրի Ալֆրեդո Դի Ստեֆանոյին, ով սրտի նոպայից հետո արհեստական կոմայի մեջ է գտնվում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

«Ցանկանում եմ, որ նա ուժեղ լինի, հիմա նա պայքարում է կյանքի համար: Դոն Ալֆրեդոն միշտ ինձ բարյացակամորեն է վերաբերվել, և ես շատ եմ սիրում այդ մարդուն: Նա իմ կողքին էր, երբ ես հայտնվեցի «Ռեալում». Այդ ժամանակ 18 տարեկան էի: Նա միշտ ինձ աջակցում էր: Ես շատ կուզենայի իմ՝ Նիդեռլանդների հետ խաղում  խփած գոլը նվիրել նրան, որպեսզի դուրս գա այդ դժվարին իրավիճակից»,-ասել է Իգուաինը:

Նշենք, որ հունիսի 5-ին «Ռեալի» պատվավոր նախագահ, 88-ամյա Ալֆրեդո դի Ստեֆանոն հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ Մադրիդի փողոցներից մեկում սրտի նոպա է ունեցել: Նրա սիրտը կանգնել է 18 վայրկյան:

Գոնսալո Իգուաինն ու Ալֆրեդո դի Ստեֆանոն

Նախորդ հոդվածը‘Վոլոդյա Ավետիսյանի գործով վճիռը չհրապարակվեց. Դատավորը հիվանդ էր ‘
Հաջորդ հոդվածը‘Բեկիրսկի. Հոսանքի թանկացումն անխուսափելիորեն կհանգեցնի տեղական արտադրանքի գների աճի’