‘Իդիլխան Բատիրաշվիլին չի հաստատել զարմիկի՝ Աբու Օմար ալ-Շիշանիի մահվան լուրը’

1281

‘

«Իսլամական պետության» պարագլուխներից մեկի՝ Աբու Օմար ալ-Շիշանիի (Թարխան Բատիրաշվիլի) զարմիկը չի հաստատել նրա մահվան լուրը: Իդիլխան Բատիրաշվիլիի հայտարարության համաձայն՝ նման կեղծ լուրեր հաճախ են տարածվում, և լավ կլինի պարզել, թե ովքեր են դա անում:

Մայիսի 2-ին իրանական ԶԼՄ-ները լուր էին տարածել Աբու Օմար ալ-Շիշանիի մահվան մասին: «Ալֆորատ» լրատվական գործակալության համաձայն՝ նա  սպանվել է Սալահ-էդ-Դին գավառում իրանական բանակի իրականացրած գործողության արդյունքում: Ըստ լուրի՝ նրա հետ միասին ոչնչացվել է ևս 10 գրոհային:

Թարխան Բատիրաշվիլիի մահվան մասին լուր է տարածվել նաև 2014 թ. վերջին: Այն ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Ինստագրամում» լուսանկար էր տեղադրել և նշել, որ դա սպանված Թարխան Բատիրաշվիլիի լուսանկարն է: Նա նաև գրել էր. «Իսլամի թշնամի Թարխան Բատիրաշվիլին, ով իրեն անվանում է Օմար ալ-Շիշանի, մեռած է: Դա սպասվում է բոլոր նրանց, ովքեր կսպառնան Ռուսաստանին և չեչեն ժողովրդին, ովքեր կթափեն մուսուլմանների արյունը… Ալլահը մեծ է»: Փոխանցում է gruzia-online-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Նեպալ են ժամանել ԱՄՆ ծովային հետևակայիններ’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկո. Բելառուսի և Արևմուտքի փոխհարաբերություններում ջերմացում է նկատվում’