Իժևսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, РИА Новости-ին հաղորդել են ՔԿ մամուլի ծառայությունում։
«Հանցագործության հետևանքով զհվել է 13 հոգի, այդ թվոմ՝ վեց մեծահասակ, յոթ անչափահաս, վիրավորվել են 14 երեխա և 7 մեծահասակ»,- ասել են գերատեսչությունում։
Առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի 88–րդ դպրոցում, իսկ հետո ինքնասպանություն է գործել։ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ հանցագործը զինված է եղել երկու տրավմատիկ ատրճանակներով, որոնք հարմարեցված են եղել մարտական փամփուշտների համար։
Փոխանցում է ria.ru-ն։