‘
Նոյեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16:48-ին, Իժևսկում փլվել է ինը հարկանի բնակելի շենքի մի ամբողջ մուտք՝ առաջինից իններորդ հարկերը:
Փրկարարները հաղորդել են, որ տվյալ պահի դրությամբ կա վեց զոհ, այդ թվում՝ երկու երեխա: Փրկարարների աշխատանքին մասնակցում են ծառայողական շներ: Փլատակների տակ, հնարավոր է՝ դեռ մարդիկ լինեն:
Շենքի առնվազն 200 բնակիչներ տարհանվել են:
Աղետի պատճառը կարող է լինել կենցաղային գազի պայթյունը:
Փոխանցում է BBC-ն:
‘