‘ԻԻՀ դեսպան. Իրանական գազի Հայաստան մատակարարումը կախված է Հայաստանի իշխանությունների ցանկությունից’

1095

Հայաստան իրանական գազի մատակարարումը կախված է բացառապես Հայաստանի իշխանությունների ցանկությունից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսին: Նրա խոսքով, Իրանը պատրաստ է շարունակել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի հետ, և հայկական կողմի ցանկության դեպքում այդ համագործակցությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստան առաքվող իրանական գազի ծավալների վրա: Անդրադառնալով այն հարցին, թե Իրանն ի՞նչ գնով է պատրաստ գազ մատակարարել Հայաստան, դեսպանը նշել է, որ Իրանն, ընդհանուր առմամբ, երկրներին գազ է մատակարարում շուկայական գներով, սակայն Հայաստան գազի մատակարարումներն առ այսօր իրականացվել են բացառապես բարտերային հիմունքով`  փոխարենը Հայաստանից ստանալով էլեկտրաէներգիա: «Այդ հարցը լուծվում է բանակցությունների միջոցով: Իրանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից», — նշել է նա:

 

Նախորդ հոդվածը‘Ազարով. ԵՄ-ն քննարկում է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Ակտիվիստներն իրենց նամակը հանձնեցին նախագահական ‘