‘
Իրաքում չեն դադարում կատաղի մարտերը բանակի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների միջև:
Էլ- Հիլլա քաղաքի մերձակայքում գրոհայինները հարձակվել են կալանավորների պահակախմբի վրա: Հաղորդվում է 70 զոհի մասին:
ԶԼՄ-ները տարածում են այն լուրը, թե ծայրահեղականներին աջակցում են Սադամ Հուսեյնի բանակի նախկին զինվորականները: Տեղեկություններ են ստացվում, որ գրոհայինները գերի են վերցրել և մահապատժի են ենթարկել այն դատավորին, որը մահապատժի դատավճիռ էր արձակել Իրաքի նախկին առաջնորդի նկատմամբ: Կառավարությունն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել այս լուրին:
Գրավված քաղաքներում իսլամիստներն իրենց կարգն են հաստատում: Փողոցներում նրանք բնակիչներին սրբազան Ղուրանի հատորյակներ են բաժանում: Փոխանցում է euronews-ը:
‘