‘Իլկայ Գյունդողանը որոշել է չերկարաձգել ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը’

1014

‘

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը որոշել է չերկարաձգել ակումբի ղեկավարության հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկանում ենք «Բորուսիայի» Twitter-ի էջից:

««Բորուսիայի» և Իլկայ Գյունդողանի համագործակցությունը կավարտվի 2016 թվականի հունիսի 30-ին»,-ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Արսենալը»: Իլկայը նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ դեռևս մեկնաբանություն չի տվել:

‘

Նախորդ հոդվածը‘Կասիլյաս. «Կա չորս թիմ, որոնցից յուրաքանչյուրը եզրափակչում հաղթելու 25 տոկոս հնարավորություն ունի»’
Հաջորդ հոդվածը‘Վան դեր Սար. «Վան Գալը հաստատ գիտի, թե ինչի են ընդունակ խաղացողները»’