‘
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներման հրամանագիր է ստորագրել Կուրբան-Բայրամի սրբազան տոնի կապակցությամբ: Հրամանագրի կատարումը կսկսվի այսօր: Ընդհանուր առմամբ՝ հրամանագրի գործողությունը տարածվում է 153 մարդու վրա: Նրանցից 134-ն ազատվում են պատժի չկրած մասից, երկուսը՝ քրեական պատժից, մեկը՝ հարկադիր աշխատանքից, և 16-ը՝ տուգանքներ վճարելուց: Ներման արժանացածների թվում են տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիևը, որը 2007 թ. դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով, և նրա եղբայրը՝ Ռաֆիկ Ալիևը, որը ղեկավարում էր AZPETROL-ը: Ներման են արժանացել նաև Իրանի չորս քաղաքացիներ, երկուական հոգի՝ Բանգլադեշից և Ռուսաստանից, ինչպես նաև՝ Վրաստանի, Ուզբեկստանի և Նիգերիայի մեկական քաղաքացիներ, փոխանցում է Interfax.az-ը:
‘