‘
Ադրբեջանը մտադիր է խորացնել Թուրքիայի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Այս մասին Անկարայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նշել է, որ երկու երկրների միջև այդ ոլորտում համագործակցությունն արդեն խորանում է, և Բաքուն Թուրքիայից գնում է մեծ քանակի զենք ու զինամթերք: Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է նաև, որ 2014 թվականին Ադրբեջանում տեղի ունեցան զորավարժություններ, որոնք, նրա խոսքով, կունենան շարունակական բնույթ:
‘