‘Իլհամ Ալիև. Եթե ղարաբաղյան խնդիրն արդար լուծում չստանա, իրավիճակը տարածաշրջանում կարող է էլ ավելի վատթարանալ’

1087

Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, «իսկ ապակառուցողական դիրքորոշում զբաղեցնող Հայաստանն անտեսում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունները»: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ Հարավային կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ալիևը հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից ճանաչված «Ադրբեջանի տարածքները» հակամարտության հետևանքով «օկուպացվել են» և շարունակում են «օկուպացման տակ» գտնվել: «Եթե ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում արդար լուծում չստանա, իրավիճակը տարածաշրջանում կարող է էլ ավելի վատթարանալ»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Սալբերն իր հերթին ընդգծել է, որ իր ներկայացրած կառույցը մտադիր է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման և գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման հարցում:

Նախորդ հոդվածը‘Ստի գյուտը. Երեք պատմություն ֆուտբոլի երկրպագուներին խաբելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի փախվարչապետ. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հրաժարվի երկակի ստանդարտներից’