‘Իլյարամենդի. Կարող ենք հաղթել «Բարսելոնային»’

1339

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը պարտվելու մտադրություն չունի:

-Վերջին տարիներին մենք հաղթել ենք «Բարսելոնային» և կարող ենք կրկին հաջողության հասնել: Հույս ունեմ՝ մեր թիմը լավ ֆուտբոլ կցուցադրի: «Ռեալ Սոսյեդադը» կարող է հաղթել ցանկացած մրցակցի, եթե, իհարկե, լավ խաղա,-Իլյարամենդիի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հավելենք, որ «Ռեալ Սոսյեդադ»-«Բարսելոնա» հանդիպումը կայանալու է ապրիլի 9-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյուն չափազանց թանկ է եղել Սիրիայի հավաքականի համար’
Հաջորդ հոդվածը‘Զոհված զինծառայողների անունները. Ամբողջական. ՊԲ’