‘
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններից։,- հաղորդում է TASS-ը։
Դրանք կկայանան հոկտեմբերի 3-ին Բաթումիում։ Այժմ Իլյումժինովն աջակցելու է Ռուսաստանից թեկնածու Արկադի Դվորկովիչին։
Նախագահը ՖԻԴԵ-ն գլխավորում էր 1995 թվականից։ Այդ ցուցանիշով նա զբաղեցրել է երկրորդ տեղը։
Ֆեդերացիայի առաջին նախագահ Ալեքսանդր Ռյուբն այդ պաշտոնին է մնացել երկու տարի ավելի՝ 1924-ից 1949 թվականներին։
‘