Գործարար Իլոն Մասքը դարձել է Twitter ընկերության ղեկավարը, իսկ նախկին ղեկավարությունը լքել է ընկերության կենտրոնակայանը։
Այդ մասին հինգշաբթի հաղորդել է CNBC հեռուստաընկերության թղթակից Դևիդ Ֆեյբերը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իլոն Մասքն է հիմա գլխավորում Twitter-ը։ Ինձ հաղորդեցին, որ նախկին գլխավոր տնօրեն Փարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են կենտրոնակայանը և այլևս չեն վերադառնալու, որովհետև սկսվում է Մասքի դարաշրջանը»,- գրել է լրագրողը։
Ինչպես հաղորդել է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրներին, Մասքն արդեն փակել է ընկերությունը ձեռք բերելու գործարքը։
Փոխանցում է tass.ru-ն։